Օզոնի
ծրագիր

Սեպտեմբերի 16. օզոնային շերտի պահպանության մասին «Իմ Ռադիո»-ի եթերում
10.09.2024

2024 թվականի սեպտեմբերի 10-ին Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրվան ընդառաջ տեղի ունեցավ հանրային իրազեկման հերթական միջոցառումը:

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքի՝ «Իմ Ռադիո»-ի հյուրն էր շրջակա միջավայրի նախարարության Օզոնային շերտի պահպանության հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը:

Տիկին Ղահրամանյանը ներկայացրեց Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին ի նպաստ օզոնային շերտի վերականգնմանը և արձանագրեց, որ տարիների աշխատանքն ապարդյուն չի եղել, և այժմ նկատվում է օզոնային շերտում գոյություն ունեցող ճեղքի փոքրացում: Ազգային համակարգողը հորդորեց յուրաքանչյուրին կատարել  իր հասանելիքը՝ պահպանելու համար Երկիր մոլորակը արևից պաշպանող վահանը՝ օզոնային շերտը: Որպես օրինակ՝ նշեց սառնարանի վերանորոգման գործը վստահել վերապատրաստված մասնագետներին, ովքեր կկանխեն սառնարանում պարունակվող օզոնաքայքայիչ նյութերի արտահոսքը մթնոլորտ:

Եթերի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ուլտրամանուշակագույն ինդեքսին հետևելու անհրաժեշտությանը և կոչ արվեց ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել տանից դուրս գալուց արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից զերծ մնալու համար, այլապես օգտագործել արևապաշտպան քսուք, կրել արևային ակնոց, լայնեզր գլխարկ ու երկարաթև բաց գույնի հագուստ:

Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ:

Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն իրականացվում են ՇՄՆ-ի կողմից ՄԱԱԶԿ-ի հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում: