
2020 թվականի դեկտեմբերի 24-25-ին Բյուրականի «Ամբերդ» հյուրանոցում տեղի ունեցավ «ՀՔՖԱ-ների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում կազմակերպված շահագրգիռ կողմերի 2020 թվականի տարեկան ամփոփիչ հանդիպումը, որին մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի, Քաղաքաշինության կոմիտեի շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայաստանի սառնարանային ասոցացիայի անդամներ և Օզոնի ծրագրի փորձագետներ։
Հանդիպմանը մասնակցում էին նաև շրաջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և ՄԱԱԶԿ հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնայանը, ովքեր հանդես եկան ողջույնի խոսքով: Մասնակիցներին տեսաուղերձով ողջունեց նաև ՄԱՇՄԾ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի օզոնային տարածաշրջանային ցանցի համակարգող Հալվարթ Քյոփենը՝ իր շնորհակալությունը հայտնելով շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիրներին սերտ համագործակցության և նախաձեռնողականության համար:
Միջոցառումը մեկնարկեց «ՀՔՖԱ-ների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում իրականացված միջոցառումների ներկայացմամբ, որին հաջորդեցին «ՀՔՖԱ-ների փուլային փոխարինում» ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների նախագծի մշակման աշխատանքային քննարկումները:
Առաջին օրվա քննարկումներն սկսվեցին օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանի ելույթով, ով ներկայացրեց հանդիպման նպատակները և քննարկվելիք ոլորտային ենթաբաժինները՝ յուրաքանչյուրում ծավալված գործունեությամբ հանդերձ: Դրանք էին.
- Սառնամատակարարման և օդորակման ոլորտ,
- Մաքսային ոլորտ,
- Օրենսդրություն,
- Գիտահետազոտական ոլորտ,
- Իրազեկում:
Երկրորդ օրվա քննարկումներն ավարտվեցին առաջարկությունների ներկայացմամբ, որոնք վերաբերում էին հետևյալին՝
- ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ ընդլայնել միջին մասնագիտական կրթական կենտրոնների աշխարհագրությունը,
- համագործակցել ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նորմատիվատեխնիկական բաժնի հետ, մշակել իրազեկման ռազմավարություն սպառողների տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով,
- կազմակերպել կլոր սեղան քննարկումներ սառնարանային ասոցիացիայի գործունեությանը խթանելու համար,
- շարունակել մաքսային ծառայողների վերապատրաստման դասընթացները:
Հնչեցված առաջարկություններն արձանագրվեցին՝ Օզոնի ծրագրի 2021 թվականի աշխատանքային ծրագրում ընդգրկելու նպատակով: