Օզոնի
ծրագիր

Շահագրգիռ կողմերի հանդիպում՝ նվիրված «Էներգասպառող սարքվածքների էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի քննարկմանը
16.12.2024

2024 թվականի դեկտեմբերի 16-ին «Էներգաարդյունավետության լրացուցիչ միջոցառումներ սառնամատակարարման ոլորտում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել շահագրգիռ կողմերի հանդիպում՝ նվիրված «Էներգասպառող սարքվածքների էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ իրավակարգավորումներ) կիրառմանը և ուժի մեջ մտնելուն:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիակայի նախարարության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչները, ինչպես նաև «Էներգաարդյունավետության լրացուցիչ միջոցառումներ սառնամատակարարման ոլորտում» ծրագրի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի անդամները:

Քննարկումը ծավալվել է տեխնիկական կանոնակարգի՝ միջազգային պահանջներին  համապատասխանելու, ինչպես նաև Հայաստանում դրա կիրառման և ներդրման հնարավորություններին և ժամանակացույցին: Անդրադարձ է կատարվել նաև կանոնակարգի ներդրման մասնագիտական շրջանակին, դրա պոտենցիալին, փուլային ներդրման նպատակահարմարությանը, առանց ներդրման և կիրառման շրջակա միջավայրի վրա ոլորտի բացասական ազդեցությանը:

Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը նշել է այն ռիսկերը, որոնց հետևանքով տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու գործընթացը կարող է կրկին հետաձգվել մինչև 2028 թվականը ներառյալ՝ նկատի ունենալով ԵԱՏՄ անդամ երկրների միջև կոնսենսուսի բացակայությունը:

Հանդիպումն ամփոփվել է կողմերի միջև պայմանավորվածությամբ՝ կանոնակարգի կիրառման հետագա գործընթացի վերաբերյալ տեղեկատվության պարբերական տրամադրում շահարգրգիռների շրջանակում՝ հասկանալու համար հնարավոր լուծումները և իրավաչափ ու օրինական միջամտությունների հանարավորությունները:

Բացի այս, Օզոնային շերտի պահպանության հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը 2024 թվականի դեկտեմեբրի 19-ին մասնակցել է ԵԱՏՄ 048/2019 տեխնիկական կանոնակարգի աշխատանքային խմբի հերթական նիստին՝ ներկայացնելով շրջակա միջավայրի նախարարության դիրքորոշումը: