2020 թվականի հունվարի 21-ին Շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնում մեկնարկել է սառնագենտային և օդորակման միավորների և ջերմային պոմպերի (ՍՕՋՊ) ոլորտի մասնագետների վերապատրաստման դասընթացների հերթական շարքը:
Վերապատրաստումն իրականացվում է Եվրամիության «Real Alternatives» ծրագրի շրջանակներում, որն ընդգրկում է ցածր գլոբալ տաքացման պոտենցիալ (ԳՏՊ) ունեցող այլընտրանքային սառնագենտների՝ ածխածնի երկօքսիդի, ամոնիակի, ածխաջրածնի և հրդեհավտանգ սառնագենտների անվտանգության, արդյունավետության, հուսալիության և տարածման նվազեցման ասպեկտները: Վերապատրաստման ծրագրի ընթացքում ներկայացվելու է նաև 2019 թվականին ՀՀ-ում ուժի մեջ մտած ՀՍՏ ԵՆ 378 ստանդարտի 3-րդ և 4-րդ մասերը:
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվելու է միջազգային նմուշի վկայական՝ քննությունները հաջողությամբ հանձնելու պարագայում: