
Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից իրականացվող «Ինստիտուցիոնալ հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում, Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի հետ համագործակցությամբ կազմվել է «Ստանդարտացումը սառնամատակարարման և օդորակման ոլորտում» ձեռնարկը:
Նախորդիվ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցած «Ազգային ստանդարտների կարևորությունը» խորագրով պանելային քննարկման ժամանակ, որին մասնակցում էին նաև մասնագիտական համայնքի ներկայացուցիչներ՝ դասախոսներ, սառնարանային և օդորակման ոլորտի մասնագետներ, փորձագետներ, ուսանողներ, ասպիրանտներ, անդրադարձ էր կատարվել օզոնային շերտի պահպանության և ստանդարտների միջև կապին, դրանց կիրառմանը սառնամատակարարման ոլորտում:
Արդյունքում առաջարկվել էր մշակել ստանդարտացման վերաբերյալ ձեռնարկ, որտեղ համառոտ ներկայացված կլինեն սառնամատակարարման ոլորտում կիրառվող ստանդարտների դերը, ստանդարտների տեսակները, դրանց ձեռք բերման և կիրառման կարգը: Քոլեջների ներկայացուցիչները նույնպես կարևորել էին ձեռնարկի անհրաժեշտությունը նշելով, որ ուսումնական ծրագրերում խոսվում է ստանդարտների մասին, սակայն տեղեկությունը բավարար չէ։
Ձեռնարկին կարող եք ծանոթանալ այստեղ: