Օզոնի
ծրագիր

Տեղեկատվական դասընթաց «Երանգ» արտ ստուդիայում
20.02.2020

2020թ. փետրվարի 20-ին Օզոնի ծրագրի նախաձեռնությամբ «Երանգ» արտ ստուդիայում տեղի է ունեցել հերթական տեղեկատվական միջոցառումը:

Ծրագրի փորձագետները հյուրընկալվել էին ստուդիայում՝ ինտերակտիվ մեթոդով անցկացրելու նշված դասընթացը, որին մասնակցեցին 10 սաներ (5-10 տարեկան): 

Երեխաներին բացատրվել է արևի ինչպես բարերար, այնպես էլ վնասակար ազդեցությունը, ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական հետևանքները ինչպես մարդու առողջության, այնպես էլ բույսերի աճի, զարգացման, բերքատվության և կենդանական աշխարհի վրա:

Երեխաներին ներկայացվել է նաև ՈւՄ ճառագայթներից երկիր մոլորակը պաշտպանող հիմնական և բնական վահանի՝ օզոնային շերտի վերաբերյալ տեղեկատվություն, որից հետո երախաները, բաժանվելով 2 խմբի, պատրաստել են տեղեկատվական պաստառներ` վերարտադրելով դասընթացից քաղած տեղեկատվությունը: Միջոցառման ավարտին երեխաներին բաժանվել են «Ներկիր ինքդ» թեմատիկ գրքույկներ ու նոթատետրեր: