Օզոնի
ծրագիր

Տեխնիկական քննարկում շահակիր կողմերի հետ
21.11.2025

2025 թվականի հոկտեմբերի 21-ին Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Օգտագործված կամ անցանկալի կարգավորվող նյութերի տվյալների գույքագրում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել տեխնիկական քննարկում շահակիր կողմերի հետ Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնում: 

Հանդիպմանը մասնակցել են «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի ազգային համակարգողը, փորձագետները և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի փորձագիտական անձնակազմը:

Հանդիպումը միտված էր քննարկելու օզոնաքայքայիչ նյութերի (ՕՔՆ) և հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ) էկոլոգիապես անվտանգ կառավարման կազմակերպման մոտեցումներն ու մոդելները` գնահատելու դրանց տեխնիկական իրագործելիությունը Հայաստանի Հանրապետությունում։

Քննարկումն ամփոփվել է գործողությունների ծրագրի նախնական ուղղությունների ձևավորմամբ` ներառելով տեխնոլոգիական ընտրությունը, մասնակից կողմերի դերի հստակեցումը և պոտենցիալ ֆինանսական մեխանիզմների նախնական գնահատումը։