Օզոնի
ծրագիր

Թեմատիկ հանդիպում արվեստի ոլորտի ներկայացուցիչների հետ
20.09.2019

2019 թվականի սեպտեմբերի 20-ին Երևանի «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրում տեղի ունեցավ հանդիպում արվեստի ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը նախաձեռնել էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը և «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» ՀԿ-ն:
Օզոնի ծրագրի համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրեց օզոնային շերտի հիմնախնդիրը և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու եղանակները՝ շեշտելով, որ մթնոլորտի օզոնային շերտի քայքայումը մարդկությանը սպառնացող բնապահպանական վտանգներից մեկն է: Նա կոչ արեց արվեստագետներին իրենց աշխատանքներում անդրադառնալ արդի բնապահպանական խնդիրներին, ինչպես օրինակ՝ օզոնային շերտի պահպանությանը՝ ստեղծելով առավել իրազեկված լսարան: Նշվեց նաև հոկտեմբերին կայանալիք «Պահպանենք օզոնային շերտը» խորագրով թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսի մասին: