«Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը ու Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը համատեղ մշակել են ՀՍՏ ԵՆ 17606:2021 ստանդարտին ներդաշնակ ՀՍՏ ԵՆ 17606-2023 «Գործող ստանդարտների լրացում. Սառնարանային սարքավորումների, օդորակիչների և դյուրավառ սառնագենտներ պարունակող ջերմային պոմպերի տեղադրում (մոնտաժում)» ազգային ստանդարտը, որն ընդունվել է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրենի N 88 հրամանով: Նշված ստանդարտը սահմանում է դյուրավառ, մասնավորապես՝ «A3» դասի սառնագենտներ պարունակող սառնարանային համակարգերի, օդորակման և ջերմային պոմպերի տեղադրման վերաբերյալ տեխնիկական տեղեկատվություն և լրացնում է գործող ստանդարտները:
Նշված ստանդարտը ներառում է ռիսկի նվազեցմանն առնչվող միջոցներ, որոնք դեռևս ներառված չեն կամ ամբողջությամբ չեն արտացոլում կիրառվող տեխնոլոգիայի առկա վիճակը սառնագենտների հատուկ դասերի համար գործող ստանդարտներում, ինչպես նաև սահմանում է սարքավորումների տեղադրման հետ կապված լրացուցիչ տեխնիկական բնութագրեր:
Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս ստանդարտը գործարկվել է Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրը՝ սեպտեմբերի 16-ին: Այն կարող եք ձեռք բերել www.sarm.am կայքից: