
2023 թվականի նոյեմբերի 2-ին Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը կազմակերպել էր աշխատանքային հանդիպում Սառեցման, օդորակման և ջեռուցման ինժեներական հայկական ասոցացիայի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ասոցիացիայի անդամները և «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագիտական թիմը:
Աշխատանքային քննարկման ընթացքում մասնագիտական համայնքի կողմից անդրադարձ կատարվեց հավաքակցման ոլորտին (assembly sector) Հայաստանում, տարածաշրջանային պետական քոլեջների ուսանողների համար արտադրական պարապմունքների կազմակերպմանը , Եվրասիական տնտեսական միության "О требованиях к энергетической эффективности энергопотребляющих устройств" (ТР ЕАЭС 048/2019) տեխնիկական կանոնակարգին, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցիչների այցին Հայաստան:
Արդյունքում կազմվեց գործողությունների պլան և ժամանակացույց: Բացի այս, որոշում կայացվեց գործընկերների միջև իրականացնել ինտենսիվ աշխատանքային նամակագրություն՝ առաջացող խնդիրներին օպերատիվ արձագանքելու և լուծումներ գտնելու նպատակով: