2021թ.-ի մայիսի 23-ին Օզոնի ծրագիրը «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել էր ճանաչողական այց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ամբերդ» օզոնաչափական դիտակայան «Աղբից մաքուր մոլորակ» մրցույթի հաղթող մասնակիցների համար։
Մրցույթն իրականացվել էր 2020թ.-ի նոյեմբերին ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկած «Երիտասարդները հանուն աղբից մաքուր մոլորակի» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզի Մարտունու թիվ 2, Արմավիրի մարզի Երասխահունի, Վայոց Ձորի մարզի Արտաբույնքի դպրոցների և Երևանի «Օհանյան» կրթահամալիրի VII-IX դասարանների սաները։
Շուրջ 30 դպրոցականներ ծանոթացել են «Դոբսոն» սպեկտրաֆոտոմետրի աշխատանքին և մասնակցել տեղում իրականացվող չափումներին:
Հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի պետ Աննա Ծառուկյանը խոսել է ստացված տվյալների կարևորության և դրանք միջազգային ցանց ներկայացնելու մասին:









