Օզոնի
ծրագիր

Դասախոսություն Երևանի պետական համալսարանում
18.04.2023

2023 թ. ապրիլի 18-ին օզոնային շերտի պահպանության հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի «Իրավագիտություն» ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների հետ:

Հանդիպմանը, որպես գլոբալ բնապահպանական խնդիրների լուծմանն օժանդակող ամենահաջողված օրինակ, ուսանողներին ներկայացվեց Վիեննայի կոնվենցիայի և Մոնրեալի արձանագրության կիրառման փորձը և օզոնային շերտի վերականգնմանն ուղղված ջանքերը: Անդրադարձ կատարվեց այնպիսի թեմաների, ինչպիսիք են օզոնային շերտի քայքայման գիտական  հիմքերը, դրա վերականգնմանն ուղղված գլոբալ ջանքերը, շրջակա միջավայրի նախարարության դերը՝ որպես քաղաքականություն մշակող մարմին, միջազգային համաժողովների ընթացքում կատարված աշխատանքներն ու Հայաստանի ներդրումը վերոգրյալում: Ներկայացվեց նաև Մոնրեալի արձանագրության իրականացման համար Բազմակողմանի հիմնադրամի կառուցվածքը, գործադիր կոմիտեի կառուցվածքն ու կազմը:

«Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը 2005 թվականից ի վեր պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ ուսանողների հետ իրազեկվածության բարձրացման նպատակով: