
2022 թվականի հունիսի 29-ին Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի աշխատակիցներն այցելեցին Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ:
Օզոնային շերտի հարցերի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը խոսեց արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգավոր ազդեցության, դրանից պաշտպանվելու միջոցների մասին՝ հորդորելով սաներին զերծ մնալ 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում արևի ուղիղ ճառագայթների ներքո գտնվելուց: