Օզոնի
ծրագիր

ՀՍՏ ԵՆ 378-1-2020 ստանդարտի տեղայնացման աշխատանքներ
14.08.2020

2020 թվականի օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ՀՍՏ ԵՆ 378-1-2020 ստանդարտի տեղայնացման աշխատանքային խմբի հանդիպումը, որի ընթացքում սառնարանային ոլորտի մասնագետները Օզոնի ծրագրի համակարգողի հետ համատեղ քննարկել են ստանդարտում կիրառվող հայալեզու տերմինների ճշգրիտ անվանումները:

Հիշեցնենք, որ ՀՍՏ ԵՆ 378 ստանդարտի 3-րդ և 4-րդ մասերը տեղայանցվել էին 2019 թվականին և գործարկվել սեպտեմբերի 16-ին՝ Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը: Ոլորտային տվյալ ստանդարտի տեղայնացման աշխատանքների ժամանակ առաջնահերթությունը տրվել էր 3-րդ և 4-րդ մասերին, քանզի դրանք վերաբերում էին անձնակազմի անվտանգությանը, որն էլ լուծում պահանջող առավել հրատապ հարց էր: