2015 թ-ի հուլիսի 14-ից մեկնարկել է Օզոնի ազգային կենտրոնի կազմակերպած իրազեկման դասընթացների շարքը` նախատեսված Հայաստանի տարբեր մարզերի մանկապարտեզների սաների համար: Դասընթացի ընթացքում երեխաներին ներկայացվում են արեգակի բարերար ազդեցությունը, այդ միակ բնական լույսի և ջերմության անհրաժեշտությունն ու նշանակությունը, ինչպես նաև արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունը՝ ներկայացնելով, որ ուլտրամանուշակագույն ճառագայթներն իրենց հետ բերում են մեծ վտանգ` ուղղակի վնասելով մարդու առողջությունն ու բացասաբար անդրադառնալով բույսերի աճի, զարգացման և բերքատվության վրա: Երեխաներին ներկայացվում է նաև ՈՒՄ ճառագայթներից մեզ պաշտպանող հիմնական և բնական վահանի՝օզոնային շերտի վերաբերյալ տեղեկատվություն: Ներկայացված նյութն ամրապնդելու նպատակով դասընթացների ավարտին ցուցադրվում է <<Օզի Օզոն>> մուլտֆիլմը և երեխաներին բաժանվում է <<Ներկիր ինքդ>> թեմատիկ գրքույկներ ու մատիտներ: