Օզոնի
ծրագիր

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՆԳԼԱԼԵԶՈՒ ՃԱՄԲԱՐՈՒՄ
08.07.2015

2015 թ-ի հուլիսի 8-ին Օզոնի ազգային կենտրոնը կազմակերպեց այց անգլալեզու ամառային ճամբար, որն այս տարի անց է կացվում Ծաղկաձորում: Հիմնական նպատակը բաց դասի միջոցով 10-ից 15 տարեկան երեխաների իրազեկումն էր, որի ընթացքում անգլերեն լեզվով ներկայացվեց, թե ինչ են օզոնային շերտը, ուլտրամանուշակագույն ճառագայթները, դրանց բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա և թե ինչպես պաշտպանվել դրանցից: Մասնակից երեխաներին բաժանվեցին Օզոնի ազգային կենտրոնի էլ.կայքի հասցեով շապիկներ: Միջոցառման շրջանակներում նախատեսված էր նաև պրակտիկ դասընթացներ երկու տարիքային խմբի երեխաների մասնակցությամբ. Փոքրիկների հետ արևապաշտպան գլխարկների, իսկ մեծերի հետ` իրազեկման պաստառների պատրաստում: Միջոցառումն ամփոփվեց <<Օզի Օզոն>> և <<Փրկել մոլորակը>> մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրությամբ: