Օզոնի
ծրագիր

Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը մեդիա հարթակում
16.09.2019

2019 թվականի սեպտեմբերի 16-ին Հանրային ռադիոյի եթերում, հաջորդիվ նաև մամլո ասուլիսի  ժամանակ, ՄԱԱԶԿ Օզոնի ծրագրի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը հիշատակեց Հայաստանի 20-ամյա անդամակցությունը 2 միջազգային փաստաթղթերին՝ «Օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիային» և «Օզոնային շերտը քայքայելու մասին Մոնրեալի արձանագրությանը» և, 14 տարի շարունակ երկրի կողմից իրականացված քայլերին: Խոսեց նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ կատարված աշխատանքների և արդյունքների մասին: Մասնավորապես՝ նշվեց կառավարության կողմից հաստատված մասնագիտությունների ցանկում «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության ավելացումը՝ որպես միջին մասնագիտական կրթության կարևորագույն և ժամանակակից ուղղության ներդրում։ Բացի այդ, անդրադարձավ Հայաստանում սեպտեմբերի 18-ին Շիրակացու ճեմարանի հենքի վրա բացվելիք տարածաշրջանային ուսումնական կենտրոնին, որին կից գործելու է նաև փորձարարական նշանակությամբ ձեռնարկություն նոր տեխնոլոգիաներով. սառնարանային պահեստ, որտեղ մրգերն ու բանջարեղենը կպահվեն օզոնաանվտանգ և կլիմայի նկատմամբ զրոյական բացասական ազդեցությամբ սառնագենտների կիրառմամբ։ Մամլո ասուլիսի մասնակիցներից Հայաստանի հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի հելիոերկրաֆիզիկայի բաժնի պետ Աննա Ծառուկյանը խոսել է նաև օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա խորհրդի և Հայաստանի՝ օզոնային շերտի վերականգնման մասնակցության մասին: