Օզոնի
ծրագիր

Սահմանվել են ընդհանուր չափաքանակներ ՀՖԱ-ների համար
01.11.2023

2023 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանելու մասին» N 754-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, որոնք վերաբերում են 2024 թվականից սկսած հիդրոֆտորածխածինների ներմուծման տարեկան ընդհանուր չափաքանակների (քվոտաներ) սահմանմանը:

Փոփոխություններն ընդունվել են ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի «2021 թվականի մայիսի 13-ի N 754-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1787-Ն որոշմամբ և արդեն իսկ ինկորպորացված են մայր որոշման մեջ:
Փոփոխված որոշումը հասանելի է կայքի «Օրենսդրություն» բաժնի «Իրավական ակտեր» ենթաբաժնում և www.arlis.am-ում: