Ստանդարտները նպաստում են ոլորտի զարգացմանը:
2021թ. մայիսի 31-ին Երևանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Ստանդարտների և չափագիտության ազգային մարմնի և Հայաստանի սառնարանային ասոցացիայի հետ համատեղ՝ նվիրված EN 13313 «Սառնարանային համակարգեր և ջերմային պոմպեր – անձնակազմի կոմպետենտություն» ստանդարտի տեղայնացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել և համաձայնեցվել են ստանդարտում կիրառվող հայալեզու տերմինների ճշգրիտ անվանումները:
Ստանդարտների և չափագիտության ազգային մարմնի աշխատանքային ծրագրի համաձայն՝ ստանդարտի գործարկումը նախատեսվում է 2021 թ.-ի սեպտեմբերի 16-ին:



