
2015թ-ի հուլիսի 2-3-ին << ՀՀ Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն>> ՊՈԱԿ-ում կայացան վերապատրաստման դասընթացներ Արարատի, Շիրակի, Սյունիքի, Գուգարքի մաքսատների և մաքսային կետերի ավելիքան 40 մաքսային ծառայողների համար: Դասընթացների ընթացքում բարձրացվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող սարքավորումների ոլորտի իրավակարգավորման անհրաժեշտությունը Հայաստանում, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցությամբ պայմանավորված օզոնաքայքայիչ նյութերի ոլորտի նոր իրավակարգավորումները, վերջիններիս անդամակցությամբ պայմանավորված օզոնաքայքայիչ նյութերի ապօրինի ներմուծման ևշրջանառության ռիսկերը: Անդրադարձ կատարվեց նաև օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող սարքավորումների ապօրինի առևտրի դեպքերի օրինակներին:
Որպես դասընթացների ամփոփում մասնակիցների համար կազմակերպվել է «Պայքար օզոնաքայքայիչ նյութերի ապօրինի առևտրի դեմ» տեսաֆիլմի ցուցադրություն և քննարկում: