Իսկ դուք արդեն տեսե՞լ եք մեր պաստառները ձեր վարչական շրջանի կանգառներում։
Ամռան ամիսներին ՈւՄ ճառագայթման բարձր ինտենսիվությամբ պայմանավորված Օզոնի ծրագիրը Երևանի վարչական շրջանների կանգառներում տեղադրել է տեղեկատվական պաստառներ։ COVID19-ից պաշտպանվելուց բացի պետք է չմոռանալ արևի UVB ճառագայթների վտանգավոր ազդեցության և հետևանքների մասին, ուստի անհրաժեշտ է հետևել ՈւՄ ճառագայթման ինդեքսի ամենօրյա կանխատեսումներին Օզոնի ծրագրի կայքէջում կամ սոցիալական ցանցերում՝ Ֆեյսբուքում և Ինսթագրամում։ Կրե՛ք լայնեզր գլխարկ, արևային ակնոց և օգտագործե՛ք արևապաշտպան քսուք։
Եղե՛ք պաշտպանված։