Օզոնի
ծրագիր

«Խոսե՜նք բնությունից». փուլ 3
13.04.2023

2023 թվականի ապրիլի 13-ին շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը ՄԱԱԶԿ-ի հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում մեկնարկեց «Խոսե՜նք բնությունից» բնապահպանական հանդիպումների շարքի երրորդ փուլը: Ապրիլի 13-ին Կոտայքի մարզի համար 12 դպրոցում տեղի ունեցավ իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառում, որին մասնակցեցին Հրազդանի համար 12, համար 5 և համար 9 հիմնական դպրոցներից շուրջ 60 աշակերտ:

Հանդիպումների շարքը նվիրված է օզոնային շերտի պահպանությանը բնապահպանական այլ հիմնախնդիրների ենթատեքստում: Օզոնային շերտի հարցերի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանի կողմից ներկայացվում են օզոնային շերտի դերն ու նշանակությունը, օզոնաքայքայիչ նյութերի և հիդրոֆտորածխածինների թափոնների պատշաճ կառավարումն ու վերամշակումը, անդրադարձ է կատարվում կլիմայի փոփոխության և օզոնի հիմնախնդրի միջև եղած կապին: Բացի օզոնաքայքայիչ լինելուց, ՕՔՆ-երը նաև հզոր ջերմոցային գազեր են, ուստի դրանց աստիճանաբար նվազեցումը օգնում է պայքարել կլիմայի փոփոխության դեմ, ինչպես նաև վերականգնել օզոնային շերտը:

Միջոցառումները նախատեսվում են հետևյալ ժամանակացույցով՝ ապրիլի 14՝ Արմավիրի մարզ, ապրիլի 20՝ Արարատի մարզ, ապրիլի 21՝ Գեղարքունիքի մարզ:

Ապրիլի 13 և 14

 

Ապրիլի 20 և 21