Օզոնի
ծրագիր


ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՕԶՈՆԻ ԾՐԱԳԻՐ

Հարգելի գործընկերներ,

Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ պարետը 2020 թվականի մարտի 31-ին ընդունել է N 27 նոր որոշումը, որի հավելված N 2-ով սահմանվել են ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները (տես հղումը՝ https://www.gov.am/files/docs/3985.pdf):

Արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում պարետատան գործունեության ուղղությունների, ինչպես նաև պարետի որոշումների և ցուցումների դինամիկայի անկանխատեսելիությունը և օպերատիվությունը՝ օբյեկտիվորեն գրեթե հնարավորություն չեն տալիս անարդյունավետորեն և նույն օպերատիվությամբ ներդաշնակեցնելու մեր և պարետատան հրապարակումներն ու հայտարարությունները:

Այդ իսկ պատճառով՝ խնդրում ենք այսուհետ ամենօրյա ռեժիմով հետևել պարետի որոշումներին և ցուցումներին հետևյալ հղումով՝ https://www.gov.am/am/commandant-decisions/, իսկ տնտեսավարողների և տնտեսական գործունեության տեսակների ժամանակավոր սահմանափակումների պարզաբանման հարցերով դիմել էկոնոմիկայի  նախարարություն  (+374 11) 597 539 հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային նամակ secretariat@mineconomy.am էլ. հասցեով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մեր թիմը պատրաստ է շարունակաբար ցուցաբերել օժանդակություն բոլոր մեր գործընկերներին և քաղաքացիներին ոլորտի հետ կապված խնդիրների վերաբերյալ և պատախանելու մասնագիտական և կազմակերպչական հարցադրումներին, որոնք կարող եք հղել armozon@gmail.com էլ հասցեին:

Մաղթում ենք բոլորիդ առոջություն:

Սիրով՝
Օզոնի ծրագրի թիմ

play
Նորություններ
ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ



ՈւՄ ինդեքս