Օզոնի
ծրագիր

Նորություններ
Լիանա Ղահրամանյանը խոսել է շրջակա միջավայրի և ԿԳՄՍ նախարարությունների միջև կնքված փոխըմբռման հուշագրի արդյունքում «ՀՔՖԱ-ների  փուլային փոխարինում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում դասասենյակների և արհեստանոցների վերազինման, դասախոսական անձնակազմի վերապատրաստման, ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի կողմից չափորոշիչների մշակման, ինչպես նաև մասնագիտությունների ցանկում կառավարության որոշմամբ «Սառնարանային տնտեսություն 0715.15.5» մասնագիտության ավելացման մասին, որով արդեն 2019 թ.-ից սկսած ընդունելություն է իրականացվում տարածաշրջանային երեք պետական քոլեջներում:
«Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվում է Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված «ԷկՕզոն» սառնարանային թափոնարվեստ ցուցահանդեսը:
Այս տարի՝ սեպտեմբերի 16-ին, աշխարհում նշվում է Վիեննայի կոնվենցիայի և օզոնային շերտի պահպանության 35 տարին: Երկրի վրա կյանքը հնարավոր չէր լինի առանց արեգակի լույսի: Սակայն արեգակի էներգիան չափազանց շատ կլիներ առանց օզոնային շերտի: Հենց այս միջնոլորտային շերտն էլ Երկիրը պաշտպանում է արեգակի վնասակար ՈՒՄ ճառագայթներից:
2020 թվականի օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ՀՍՏ ԵՆ 378-1-2020 ստանդարտի տեղայնացման աշխատանքային խմբի հանդիպումը, որի ընթացքում սառնարանային ոլորտի մասնագետները Օզոնի ծրագրի համակարգողի հետ համատեղ քննարկել են ստանդարտում կիրառվող հայալեզու տերմինների ճշգրիտ անվանումները:
Ամռան ամիսներին ՈւՄ ճառագայթման բարձր ինտենսիվությամբ պայմանավորված Օզոնի ծրագիրը Երևանի վարչական շրջանների կանգառներում տեղադրել է տեղեկատվական պաստառներ։
Հունիսի 26-ին նշվում է Սառնամատակարարման համաշխարհային օրը: Հատկանշական այս օրը հուշագիր կնքվեց օզոնային շերտի պահպանության ոլորտում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Ինստիտուցինալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի և «Հանուն հավասար իրավունքերի» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության միջև։
Հանրային իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով Օզոնի ծրագիրն իրականացնում է մի շարք նախաձեռնություններ, որոնցից է Ֆեյսբուք ու Ինսթագրամ սոցիալական ցանցերում  պաշտոնական էջերի բացումն ու վարումը:
Կոչ արվեց ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել տանից դուրս գալուց արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից զերծ մնալու համար, այլապես հետևել ՈՒՄ ինդեքսին, օգտագործել արևապաշտպան քսուք, կրել արևային ակնոց, լայնեզր գլխարկ ու երկարաթև բաց գույնի հագուստ:
Ամբողջ աշխարհում հունիսի 5-ին նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը։
Եթե ձեր հասարակական կազմակերպությունը զբաղվում է կենցաղային տեխնիկայի, մասնավորապես սառնարանների և օդորակիչների ուտիլիզացման կազմակերպմամբ, ապա մենք հենց ձեզ ենք փնտրում: